«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը համեմատել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային ու լոնդոնցիների հարձակվող Հարի Քեյնին։
«Երբեք Քեյնի նման հարձակվող չեմ տեսել։ Բենզեման նման է նրան, բայց Հարին ավելի շատ գոլ է խփել, քան Կարիմը, նա հիանալի խաղացող է։
Նրանք շատ նման են, որովհետև հարձակվողներ են, որոնք խաղում են թիմի համար։ Նրանք գոլեր են խփում, բայց Քեյնը քանի՞ փոխանցում է արել Սոնին։ Ո՞ւթ։ Նրանց տարբերությունը դրանում է»,- Ռեգիլոնի խոսքերն է փոխանցում Goal-ը։