«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» իր գործընկեր Խոսեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին հարցին:
«Մարզիչներիս խնդիրն այն է, որ հեշտ չէ ընկերություն զարգացնել, քանի որ մենք միմյանց չենք տեսնում: Մենք միմյանց տեսնում ենք խաղից երկու րոպե առաջ և հետո: Դժվար է, բայց իմ հիշողության մեջ Գվարդիոլայի հետ այն երեք տարիներն են, երբ մենք միասին աշխատում էինք, ամեն օր իրար տեսնում, միասին նշում էինք տիտղոսների նվաճումները:
Ես մի սերունդից եմ, որի ընթացքում այն, ինչ տեղի է ունենում խաղում, մնում է խաղադաշտում, և ես միայն դրական հույզեր ու հարգանք եմ զգում:
Կյանքում կան պահեր, երբ մենք ոչինչ չենք մոռանում: Ես մի բան չեմ մոռանում. երբ հայրս մահացավ (2017-ին) և նա գիտեր, թե որքան կարևոր է հայրս ինձ համար, նա զանգեց ինձ: Ի դեպ, այսօր հայրիկիս ծննդյան օրն է, այսօր նա կարող էր դառնալ 83 տարեկան:
Եվ, իհարկե, երբ նրա մայրը մահացավ (2020 թ.), ես պատասխանեցի բարի կամքով: Կան բաներ, որոնք մարդիկ չեն տեսնում, և մենք կարիք չունենք դրանցով կիսվելու: Ես կիսվում եմ, քանի որ հիմա ես հնարավորություն ունեմ: Ես միայն լավ հիշողություններ ունեմ նրա մասին այն ժամանակվանից, երբ մենք աշխատում էինք միասի », — մեջբերում է Մոուրինյուին Football.London-ը: