«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է երկրպագուների կողմից հունվար ամսվա լավագույն խաղացողի մրցանակը ստանալը: Հունվարի 5 կայացած հանդիպումներում ուրուգվայցին խփել է 6 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում:
«Միշտ էլ հաճելի է, երբ քեզ գնահատում են: Այն փաստը, որ երկրպագուները գնահատում են իմ աշխատանքը և թիմին օգնելու ջանքերը, ինձ ուրախացնում և հպարտացնում է: Սա նշանակում է, որ ես իմ գործը լավ եմ կատարում:
Չնայած ես 34 տարեկան եմ, ես նախկինի պես հավակնոտ եմ և փորձում եմ օգնել թիմին մնալ բարձունքում: Հավատում եմ, որ հարձակվողները չեն դառանա գոլի հեղինակ, չեն ուրախանա և որակյալ խաղ ցուցադրին, եթե իրենց խաղընկերները շատ լավ չեն կատարում իրենց գործը:
Այս պահին մենք լավ ենք գործում: Մեզ համար գլխավորն այն է, որ յուրաքանչյուր խաղում անընդհատ երեք միավոր վերցնենք»,- մեջբերում է Սուարեսին ակումբի մամուլի ծառայությունը: