Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի առաջին խաղում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Օլմոն և Նկունկուն:
Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» 44 միավորով 2-րդ տեղում է: Առաջատարը «Բավարիան» է 48 միավորով, սակայն մյունխենյան թիմը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: