«Արսենալը» պաշտոնական կայքում հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղը կկայանա Պիրեում գտնվող «Օլիմպիակոսի» տնային խաղադաշտում:
ՈւԵՖԱ-ն ևս հաստատել է, որ Եվրոպա լիգայի «Բենֆիկայի» դեմ տնային հանդիպումը տեղի կունենա Աթենքի մարզադաշտում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս զույգի առաջին խաղը տեղափոխվել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտ: