Իտալացի լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆը կիսվել է «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հնարավորությունների վերաբերյալ իր կարծիքով:
«Դոնարուման կարող է շատ հեռուն գնալ: Նրա առջևում ոչ թե երկար ճանապարհ է, այլ մի ամբողջ մայրուղի: Նա հիանալի իտալացի դարպասապահ է:
Նա հիանալի է գործում: Նա հիմա շատ ուժեղ է, բայց կարող է էլ ավելի լավը դառնալ: Հուսով եմ, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունում նա դասվելու է լավագույն դարպասապահների շարքում»,- մեջբերում է Ձոֆին Calciomercato-ն: