Լրագրող Սառա Կարբոներոն՝ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը, մի քանի օր առաջ վիրահատվել է Մադրիդի հիվանդանոցներում:
ABC հայտնում է, որ վիրահատությունը պայմանավորված է ձվարանի քաղցկեղի ռեցիդիվով, որը նրա մոտ հայտնաբերվել էր 2019 թվականի մայիսին:
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Սառան կվերադառնա Radio Marca-ում իր աշխատանքին: