Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը խոսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտների մասին:
Կարծում եմ «Ռեալն» ունակ է նվաճելու գավաթը: Այս մրցաշարում «Ռեալը» բոլորից հաջող է հանդես գալիս: Սակայն նրանք սկսել են թիմը կառուցել երիտասարդ խաղացողների վրա:
Այս տարվա խաղարկությունը ունի 4-5 ֆավորիտ, որոնցից կառանձնացնեմ «Բավարիային»: Գերմանական ակումբը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես ՉԼ-ում, այնպես էլ ներքին առաջնությունում: