Ֆրանսիացի նախկին կիսապաշտպան, իսկ այժմ «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը հիշել է պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին գոլը: Դա տեղի է ունեցել 1991 թվականի փետրվարի 10-ին, երբ նա խաղում էր «Կաննում»:
«10 փետրվարի 1991 թ.։ Իմ առաջին գոլը Լիգա 1-ում», — գրել է Զիդանը թվիթի տակ:
Զիդանը պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշեց 1989 թվականի մայիսի 18-ին «Նանտի» դեմ խաղում: Նույն ակումբին ֆրանսիացին խփեց իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում: