Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում ընթանում է «Ռոմա»-«Տորինո» հանդիպումը։
Առաջին խաղակեսին ավելացրած 2-րդ րոպեին հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ։ Հուժկու հարվածով աչքի է ընկել Անդրեա Բելոտին։ Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը նստած է պահեստայինների նստարանին։