Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը կրկին հարձակման է ենթարկվել, տեղեկացնում է Sky Italia-ն:
Չարագործները կտրել են արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են հագցրել, որի վրա գրված է եղել ՝ «Սա Շվեդիան է»:
Ոստիկանությունը այս դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել:
Հիշեցնենք, որ արձանը մի քանի անգամ ենթարկվել է վանդալային հարձակումների, երբ շվեդական «Մալմյո» ակումբի սան Իբրահիմովիչը դարձավ «Համարբյուի» համասեփականատերը։
Այսպիսի արձագանքը բացատրվում է այն հանգամանքով, որ երկու ակումբները սկզբունքային մրցակիցներ են: