Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան այս ձմռանը կարող է հեռանալ ակումբից և տեղափոխվել «Չելսի», տեղեկացնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբում գտնում են, որ Ալաբան կարող է ուժեղացնել թիմի խաղը ձախ եզրում: Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
«Չելսին» ցանկանում է ուժեղացնել իր կազմը, քանի որ նախատեսում է տեղ զբաղեցնել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում և Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորություն ստալ:
Հիշեցնենք, որ «Չելսին» վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: