Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Նեապոլը ներկայացնող ակումբը, տեղեկացնում է Calcio Italia-ն:
«Սա իմ տունն է, որտեղ ես ինձ հրաշալի եմ զգում: Նեապոլը հրաշալի քաղաք է, և ես չեմ փոխի այն այլ վայրի հետ:
Խնդիրը միայն ֆուտբոլը չէ: Իմ ընտանիքն իրեն լավ է զգում Իտալիայում, ինչը շատ կարևոր է ինձ համար:
Գատուզոն իսկական տղամարդ է, ով կարող է հարվածել քո հետույքին , եթե անտարբերություն զգա ֆուտբոլիստի կողմից: Նա կարող է «Նապոլիին» չեմպիոնական տիտղոս պարգևել», նշել է բելգիացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մերտենսը վերջերս մերժել էր Դորտմունդի «Բորուսիայի» առաջարկը:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ինտերը» ու Մադրիդի «Ատլետիկոն»: