Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 8-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կայանալիք հանդիպումների քանակն այդքան էլ շատ չէ։ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կմեկնարկի ԱՊԼ-ի միակ հանդիպումն այսօր․ «Լիդսը» սեփական հարկի տակ կընդունի «Քրիսթալ Փելասին»։
Նույն ժամին Լա Լիգայի առաջատար «Աթլետիկոն» սեփական հարկի տակ կընդունի «Սելթային»։
Պորտուգալիայի առաջնությունում կկայանա 4 հանդիպում, որոնցից կարելի է առանձնացնել «Բենֆիկա» – «Ֆամալիկաո» հանդիպումը։ Խաղը կմեկնարկի 23։00-ին։
Քաթարում կկայանա ակումբային Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը․ միմյանց հետ կմրցեն եգիպտական «Ալ-Ահլին» և «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը՝ 22։00-ին։