«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է heguardian.com-ը:
28-ամյա ֆուտբոլիստն այս ամառ կդառնա ազատ գործակալ:
Աղբյուրի համաձայն ՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է փորձեր անել ֆուտբոլիստի ձեռք բերելու համար, որը, արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:
Նշվում է, որ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: