Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղին, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ գերմանացի դարպասապահը դեռ չի վարականգնվել ծնկի վնասվածքից և չի կարող մարզումներ անցկացնել ընդհանուր խմբում:
Սպասվում է, որ կատալոնական ակումբի դարպասը առաջիկա խաղում կպաշտպանի բրազիլացի դարպասապահ Նետուն, իսկ գերմանացին կպատրաստվի Իսպանիայի սուպերգավաթի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը:
Հավելենք, որ «Էսպանյոլ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 4-ին՝ 23:55-ին: