«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վեստ Հեմում», լոնդոնյան թիմի կազմում իր առաջին խաղում երկու գոլ խփեց:
28-ամյա անգլիացու դուբլը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խաղում (3:1) լոնդոնցիներին հաղթանակ բերեց «Ասթոն Վիլայի» նկատմամբ:
Նշենք, որ նախորդ տարի Լինգարդը միայն մեկ գոլ էր խփել Պրեմիեր լիգայում՝ «Լեսթեր» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում (0:2):