Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել ՌՊԼ-ում: Այս մասին հաղորդում է Sport-Express-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մերձմոսկովյան «Խիմկին»:
Հայ ֆուտբոլիստը 2017 թվականից հանդես էր գալիս դանիական «Հոբրոյում», որի հետ խզեց պայմանագիրը փետրվարի 1-ին:
ՌՊԼ 19-րդ տուրից հետո «Խիմկին» 25 միավորով 11-րդն է: