ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես հայտնի է, սեփական հարկի տակ ընդունել է «Սաութհեմփթոնին» և հաղթել է 9-0 հաշվով։
Ինչպես հայտնում է Mister Chip թվիթերյան էջը, «Սաութհեմփթոնի»՝ ԱՊԼ-ի 2019/2020 մրցաշրջանի 10-րդ տուրում «Լեսթերից» 0-9 հաշվով կրած պարտության և երեկվա խաղի արդյունքից անցել է ընդամենը մեկ տարի և 3 ամիս։ Այսպիսով, «Սաութհեմփթոնը» դարձել է առաջին ակումբը 128 տարվա ընթացքում, որը երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում Անգլիայի ուժեղագույն լիգայում երկու պարտություն է կրել 9 կամ ավելի շատ գոլերի տարբերությամբ։
Վերջին նման ցուցանիշը գրանցել էր «Դարվենը», որը 1892 թվականի ապրիլին պարտվել էր «Վեսթ Բրոմվիչին» 0-12 հաշվով, իսկ 1893 թվականի դեկտեմբերին 0-9 հաշվով զիջել է «Ասթոն Վիլային»։
Ուլե-Գունար Սուլշերի սաները 22 խաղում վաստակել են 44 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 12-րդ տեղում է։ Նրանք մեկ խաղ պակաս են անցկացրել։