«Բավարիայի» նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը դիմել է կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որն այսօր հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Հիմա եկել է քո հերթը, սիրելի Բաստի: Քո հետ խաղալը միշտ ինչ-որ յուրահատուկ բան է եղել ինձ համար՝ ինչպես «Բավարիայի» երիտասարդական թիմում, այնպես էլ Չեմպիոնների լիգայի եզրափակչում և աշխարհի առաջնության եզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ։ Մաղթում եմ քեզ և քո ընտանիքին ամենայն բարիք ապագայում»- գրել է Լամը Instagram-ի իր էջում: