«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի պաշտպան Ժոել Մատիպը այս մրցաշրջանում այլևս դաշտ դուրս չի գա կոճի կապանների վնասվածքի պատճառով։
«Ցավոք, Ժոելը դուրս է մնացել շարքից մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց նա պատրաստ կլինի հաջորդ մինչմրցաշրջանին, ու ամեն ինչ կկարգավորվի»,-Կլոպի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Բացի Մատիպից «Լիվերպուլի» կազմում վնասվածքի պատճառով չեն խաղում կենտրոնական պաշտպաններ Վիրջիլ վան Դայկը և Ջո Գոմեսը, ինչպես նաև կիսապաշտպան Ֆաբինյոն, որը վերջերս խաղում էր կենտրոնական պաշտպանի գոտում։
Երեկ «Լիվերպուլը» պայմանագիր է կնքել պաշտպաններ Օզան Կաբակի և Բեն Դևիսի հետ։