«Բարսելոնայի» ու «Աթլետիկի» խաղի ժամանակ Լիոնել Մեսսին լեզվակռիվ է ունեցել մրցակցի պահեստայինների հետ։ Իրավիճակը ներկայացրել է El Chiringuito-ն։
Այսպիսով, դրվագներից մեկում մրցավարը տուգանային է նշանակել Մեսսիի հանդեպ կանոններ խախտելու համար։ «Աթլետիկի» պահեստայինները ցատկել են տեղերից ու դժգոհել մրցավարին։
«Բարսելոնայի» ավագը պատասխանել է նրանց, ինչին ի պատասխան լսել․ «Փակի՛ր բերանդ, հիմա՛ր»։ Բայց Մեսսին չի լռել ու «Աթլետիկի» պահեստայիններից մեկին ասել է․ «Ապո՛ւշ, ի՞նչ ես կերել»։
Դրվագն ավարտվել է առանց կարգապահական պատիժների։ Խաղն ավարտվել է 2-1 հաշվով «Բարսելոնայի» հաղթանակով։