«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը «Աթլետիկի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է կատալոնացիների ավագ Լիոնել Մեսսիի մասին։ Երկու խաղացողն էլ գոլով էին աչքի ընկել։
«Վայելում ենք Մեսսիի ներկայությունը․ նա լեգենդ է։ Հուսով եմ՝ կարող ենք շարունակել ուրախանալ նրա հետ անցկացվելիք խաղերով, իսկ նա կշարունակի օգնել մեզ հաղթել»,-Գրիզմանի խոսքերն է փոխանցում Movistar Plus-ի թվիթերյան էջը։