«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը դժգոհ է իր դերից և պատրաստ է հեռանալ ակումբից, եթե իրավիճակը չփոխվի, հաղորդում է Bild-ը:
Նշենք, որ ֆուտբոլիստը դադարել է հանդիսանալ որպես հիմնական կազմի խաղացող։ Վերջին հինգ խաղերում նա 4 անգամ փոխարինման է դուրս եկել, իսկ «Տոտենհեմի» հետ խաղում (7:2) այդպես էլ դաշտ դուրս չի եկել:
30-ամյա Մյուլերը «Բավարիայում» խաղում է 2007 թվականից։ Այդ ընթացքում նա 495 խաղում խփել է 186 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։