Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» ընդունեց «Լացիոյին» (1-3):
Հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան ՝ Ադամ Մարուշիչը, Խոակին Կորեան և Մեդատ Մուրիկին:
«Ատալանտայի» կազմում միակ գնդակը խփեց Մարիո Պաշալիչը:
Այսպիսով, «Լացիոն» վաստակեց 37 միավոր և դրանց քանակով հավասարվեց 4-րդ դիրքում ընթացող «Ռոմային»: «Ատալանտան» իր ակտիվում ունի 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: