«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում նշել է, որ թիմի պատրաստվածությունն այս պահի բավարար է գնահատում:
«Արարատը», հիշեցնենք, ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, և արդեն հասցրել է մեկ ընկերական խաղ ունենալ.
«Այստեղ խնդիրն այն է, որ կարողանանք խուսափել վնասվածքներից, որպեսզի տղաներն ամենօրյա մարզումներով էլ ավելի բարելավեն մարզավիճակն ու կազմ ու պատրաստ մոտենանք առաջնության վերսկսմանը:
Ընկերական խաղերի հետ կապված ընտրություն չունենք: Ինչ թիմ առաջարկում են, ստիպված ենք համաձայնել: Երեկվա խաղում տղաների աշխատանքը վատ չէր: Դեռ 3 խաղ ունենք անցկացնելու: Այս խաղերի միջոցով պետք է վերջնականապես կողմնորոշվենք մեկնարկային կազմի հարցում ու կատարելագործենք խաղային օղակների միջև համագործակցությունը»,- ասել է Բիչախչյանն ու նշել, որ այս պահին սպասում են ևս մեկ համալրման.
«Հուսով եմ՝ առաջիկա 1-2 օրերի ընթացքում այդ հարցը կլուծվի ու նա կմիանա մեզ: Ուզում ենք մեկ եզրային կիսապաշտպան ընդգրկել թիմում, քանի որ այդ դիրքը մեզ մոտ փոքր-ինչ պրոբլեմային է»:
Մանրամասները՝ «Արարատի» պատրաստած տեսանյութում: