Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է այլ ակումբ տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբում ուզում են, որ Բրահիմը մնա թիմում, սակայն հաշվի առնելով քիչ խաղաժամանակ ստանալը՝ նա կարող է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակներից մեկը «Էսպանյոլ» տեղափոխությունն է վեց ամսով։
Բրահիմ Դիասը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» 2019 թվականի հունվարից։ Նա «Ռեալ» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից»։