Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման նոր պայմանագիր կկքնի արքայական ակումբի հետ: Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թ-ը, իսկ հինն ավարտվում է 2021 թ-ին: Այս մասին հաղորդում է MARCA-ն:
Բենզեման հասկանում է, որ արդեն 32 տարեկան է, իսկ նոր համաձայնագրի ավարտին կլինի արդեն 35 տարեկան: Ակումբում հիմա նա համարվում է առանցքային խաղացող: Այս պահին Բենզեման Իսպանիայի Լա լիգայի առաջնությունում պայքարում է լավագույն ռմբարկուի կոչման համար:
Ֆրանսիացու ակտվում 12 գոլ կա: Առաջատարը Մեսսին է՝ 13 գոլով: