«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Էդին Ջեկոն, որն այժմ հանդես է գալիս «Ռոմայում», կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է The Sunը:
Գործակալները «կարմիր սատանաներին» առաջարկել են պայմանագիր կնքել բոսնիացի ֆուտբոլիստի հետ:
Հաղորդվում էր, որ Ջեկոն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»: Ֆուտբոլիստի գործակալ Ալեսանդրո Լուչին բանակցություններ է սկսել «քաղաքայինների» ներկայացուցիչների հետ:
Հիմա Ջեկոն ընդհանուր խմբից առանձին է մարզվում թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Պորտուգալացի մասնագետը նաև զրկել է Ջեկոյին ավագի թևկապից: