«Վիտեսի» անգլիացի պաշտպան Մաքս Քլարկը շուտով կարող է վերադառնալ հայրենիք:
Mirror-ը հայտնում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստով: Մերսիսայդցիների ուշադրությունն է գրավել այս մրցաշրջանում խաղացողի տպավորիչ վիճակագրությունը, և այս պահին նրանք հետևում են նրա զարգացմանը: Մաքսի առաջընթացին հետևում են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի այլ ակումբների սկաուտները: