«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի հարձակվող Հարի Քեյնի վնասվածքը, որը նա ստացել էր «Լիվերպուլի» դեմ խաղում։ 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը անցկացվել էր Լոնդոնում ու ավարտվել մերսիսայդցիների 3-1 հաշվով հաղթանակով։ Քեյնը առաջին կեսում վնասվածք էր ստացել ու փոխարինվել ընդմիջմանը։
«Քեյնը երկու կոճի վնասվածք է ստացել։ Երկրորդը առաջինից վատ է։ Կարծում եմ՝ նա մի քանի շաբաթ բաց կթողնի։ Որոշ խաղացողներ կան, որոնց չի կարելի փոխարինել։ Բայց կարծում եմ՝ պետք է պայքարենք դրա դեմ։ Մեզ ուրիշ ոչինչ չի մնում»,-Մոուրինյուի խոսքերն է փոխանցում BBC-ն։