«Լիվերպուլը» օրացույցային տարին ավարտեց հաղթանակով՝ 1-0 հաշվով առավելության հասնելով «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ։
Opta-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» 2019 թվականի ԱՊԼ-ի 37 խաղերից 98 միավոր է վաստակել։ Միջինը մեկ խաղում «կարմիրները» 2,65 միավոր են վաստակել։
Սա երկրորդ լավագույն արդյունքն է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ օրացույցային մեկ տարում։ Լավագույն ցուցանիշը պատկանում է «Չելսիին», որը 2005 թվականին 2,66 միավոր է վաստակել միջինում։
«Լիվերպուլը» 55 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։