«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ներողություն է խնդրել «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հեռացվելու համար (1:2):
Զլատանը խփեց իր թիմի միակ գոլը, բայց երկու դեղին քարտերից հետո խաղադաշտը լքեց 57-րդ րոպեին: Առաջին զգուշացումը նա ստացավ Ռոմելու Լուկակուի հետ վիչաբանության համար:
«Զլատանը ներողություն խնդրեց, ինչպես վայել է մեծ չեմպիոնին», — մեջբերում է Պիոլիին Football Italia-ն:
Այսօր հայտնի է դարձել Իտալիայի գավաթի խաղում «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի միջև վիճաբանության պատճառը: