Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մարզվում է երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» կազմում ու վաղը թիմի հետ մեկնելու է Դուբայ հավաքի։ Այս մասին Կարապետյանը հաստատել է Armsport-ի հետ զրույցում։
— Ալեքսա՛նդր, ճի՞շտ է, որ մարզվում եք «Արարատ-Արմենիայի» հետ։
— Այո դա ճիշտ է։
— Պայմանագիր կնքելու՞ եք նրանց հետ։
— Հնարավոր է։
— Դուք մեկնելու՞ եք թիմի հետ Դուբայ։
— Այո։