«Գրեմիոյի» հարձակվող Էվերթոնը կարող է տեղափոխվել Անգլիա արդեն այս հունվարին:
«Նյուքասլը» հետաքրքրված է 23-ամյա բրազիլացի հարձակվողով: Հաղորդվում է, որ «կաչաղակների» սկաուտներն արդեն դիտել են ֆուտբոլիստի խաղը ընթացիկ մրցաշրջանում: Ըստ chroniclelive-ի, ակումբը կփորձի գործարքը կատարել հունվարին:
Վերջերս Armsport-ը՝ «Ֆուտբոլային սկաուտ» շարքում անդրադարձել էր բրազիլացի ֆուտբոլիստին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը» ևս հետաքրքրված են բրազիլացի ֆուտբոլիստով:




























































