«Միլանը» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսին, տեղեկացնում է Todofichajes-ը:
Իտալական ակումբը կփորձի վարձակալել Մարտինեսին, իսկ նիդեռլանդական ակումբը ցանկանում է վաճառել պաշտպանի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Դեֆենսա» ակումբից է 2019 թվականին տեղափոխվել «Այաքս»: Մարտինեսի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:
Հավելենք, որ արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 18 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ: