Հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է «Ռոստովի»՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկությունն ընթացել է «Ռոստովի» պաշտոնական կայքում:
Բայրամյանը ստացել է ձայների 34 %-ը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բակտիյար Զայնուտդինովը (19%), իսկ եռյակը եզրափակել է Մաթիաս Նորմանը (14%):