Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է Ուվե Զեելերի արդյունավետության ռեկորդը՝ Բունդեսլիգայում իր առաջին 28 խաղում դառնալով 27 գոլի հեղինակ: Այս մասին հայտնում է OptaFranz-ը:
Զեելերի ռեկորդը երիտասարդ նորվեգացին կարողացել է կրկնել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասն ուղարկած երկու գոլի շնորհիվ: Հատկանշական է, որ Հոլանդը 6 րոպեում է 2 անգամ աչքի ընկնել՝ նախ 22-րդ, ապա 28-րդ րոպեներին: Երկու դեպքում էլ նրան փոխանցում է կատարել Ջեյդոն Սանչոն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Էրլինգ Հոլանդին ցանկանում է ձեռք բերել նաև Լոնդոնի «Չելսին»: 20-ամյա նորվեգացու հետ պայմանագիր կնքելու համար լոնդոնցիները պատրաստ են նույնիսկ գերազանցել սեփական տրանսֆերային ռեկորդը: