Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին, այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Լեսթերին»(4-0), կարծիք է հայտնել, որ ԱՊԼ-ում ավարտվել է չեմպիոնական մրցավազքը:
«Ինձ համար Պրեմիեր լիգայում չեմպիոնական մրցավազքն ավարտվեց: Դա միայն ժամանակի հարց էր: «Լիվերպուլին» հնարավոր չէ կանգնեցնել: Յուրգեն Կլոպը երբեք չի խոստովանի, բայց թիմը մոտ է իր նպատակին: Նրանք չեն կանգնի «Լեսթերին» հաղթելուց հետո և կսկսեն տոնել իրենց չեմպիոնությունը միայն վերջին խաղն ավարտվելուց հետո: Ես «Լիվերպուլի» երկրպագու չեմ, բայց ինձ դուր է գալիս թիմի խաղը», — մեջբերում է Անրիին Metro-ն:
«Լիվերպուլը» 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ լիգայում և, վաստակելով 52 միավոր, ամրապնդվեց աղյուսակի առաջին տեղում: «Լեսթերը» ունի 39 միավոր և երկրորդ տեղում է: