«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում խաղալու հնարավորության մասին։
«Հույս ունեմ, որ Մեսսին կխաղա։ Նույնը կարող եմ ասել Դեստի մասին։ Լեոն լավագույնն է աշխարհում։ Երբ նա դաշտում է, մենք ավելի վտանգավոր ենք։ Նրա հետ Իսպանիայի սուպերգավաթում հաղթելու շանսերը ավելի մեծ են։ Նա կփորձի խաղալ, տեսնենք, թե ինչ վիճակում կլինի նրա մարմինը։
Վերջին խոսքն ասելու է նա։ Բայց իհարկե մարզիչների ու բժիշկների հետ խոսելուց հետո։
Պեդրին խետք է շարունակի խաղալ նույն մակարդակի վրա, ստանալ հաճույք ու խաղալ կարևոր դեր այս յուրահատուկ թիմում, շարունակել առաջընթաց գրանցել։ Մնացած ամեն բան նա ունի»,-ասել է Բուսկետսը, ում խոսքն է մեջբերում Diario Sport-ը։
«Բարսելոնան» «Ատլետիկի» դեմ Սուպերգավաթի եզրափակիչում խաղալու է այսօր՝ 23։55-ին։