Ա Սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Նապոլին» ընդունեց «Ֆիորենտինային» (6-0):
Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը վստահ հանդիպում անցկացրեց և ոչ մի հնարավորություն չթողեց հյուրերին:
Գոլերը հեղինակեցին ՝ Ինսինյեն (2 գոլ), Դեմմեն, Լոզանոն, Զելինսկին և Պոլիտանոն:
Այսպիսով, «Նապոլին» վաստակեց 34 միավոր և դրանց քանակով հավասարվեց «Ռոմային»: