ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը պատրաստ է փոխել ակումբը և տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Արգենտինացին այդ մասին արդեն հաղորդել է իտալական ակումբի ղեկավարությանը:
Տրանսֆերի գումարի չափսը նվազեցնելու համար «Յուվենտուսը» նախատեսում է գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Էմրե Ջանին, ով քիչ է խաղաժամանակ է ստանում:
Պարեդեսը, որը նախկինում հանդես էր գալիս «Զենիթի» կազմում, այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում: