«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան վստահ է, որ Լիոնել Մեսսին մտափոխվել է թիմից հեռանալու հետ կապված ու ամեն ինչ անելու է, որ մնա։
«Մեսսին լիովին կենտրոնացած է Լա Լիգայում «Ատլետիկոյին» հասնելու ու ՉԼ-ում ՊՍԺ-ի դեմ խաղալու վրա։
Չգիտեմ՝ կիրակի օրը նա կմասնակցի Սուպերգավաթի դեմ խաղին, թե ոչ, բայց Լեոն պահեստայինների նստարանին կլինի։ Կարևոր է, որ ոգևորի թիմակիցներին։
Նկատում եմ, որ նա ավելի ու ավելի երջանիկ է դառնում ու վայելում է դա։ Գիտեմ, որ նա ուզում է մնալ ու գիտեմ, որ իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, որ մնա, եթե ակումբը անի իրեն գոհացնող առաջարկ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Goal-ը։