Այսօր կայացել է ՀՎՖ նախագահության նիստը, որը վարել է ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը: Այս մասին գրում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Նիստի ժամանակ ներկայացվեց 2020 թվականի ՀՎՖ կղմից իրականացրած միջոցառումների հաշվետվությունը և հաստատվեց ՀՎՖ 2021 թվականի օրացոյցային պլանը:
Օրակարգում էր նաև ՀՀ տղաների հավաքական թիմի մարզիչի ընտրությունը,որտեղ հավաքականի գլխավոր մարզիչ ընտրվեց՝ Ավագ Նիկողոսյանը, երկրորդ մարզիչ՝Հովհաննես Ասմարյանը,իսկ թիմի պետ՝ Ռազմիկ Սուլթանյանը»,- ասվում է հայտարարության մեջ։