Գերմանացի կիսապաշտպան Մաքս Մայերը հեռացել է «Քրիսթալ Փելասից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ լքել է թիմը:
Մայերը անգլիական ակումբին է միացել 2018-ի ամռանը: Այս ընթացքում լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 56 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ոչ մի հանդիպում չի անցկացրել ՝ հինգ խաղ անցկացնելով պահեստայինների նստարանին:
Նախկինում Մայերը հանդես էր գալիս Գելզենկիրխենի «Շալկեում»: