«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է «ռոսոներիների» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին։
«Նա աշխարհի լավագույն դարպասապահն է։ Բայց ես նրան չեմ ասում այդ մասին։
Դոնարուման պետք է ծարավ մնա։ Դա նորմալ չէ, որ նա երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայում»,-Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում Corriere dello Sport-ը։