«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ակումբի ղեկավարությանը հայտնել է, թե ով է թիմի գլխավոր տրանսֆերային թիրախը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
The Guardian-ի փոխանցմամբ՝ խոսքը «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալիի մասին է, որը հանդես է եկել լոնդոնյան թիմում արգենտինացի մասնագետի գլխավորությամբ։ Հաղորդվում է, որ փարիզյան թիմը փորձելու է վարձակալել նրան մինչև մրցաշրջանի ավարտը։ Առաջիկայում ակումբները պետք է սկսեն քննարկել գործարքը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալին բավականին քիչ խաղաժամանակ է ստանում «Տոտենհեմում» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան թիմը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու մտքից։