«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյի ապագան շարունակում է անորոշ մնալ, հաղորդում է The Telegraph-ը։
35-ամյա բրազիլացու պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Հնարավոր է նա կարիերան շարունակի «Աթլետիկո Պարանաենսեում», որտեղ արդեն հանդես է եկել։
Սակայն հաղորդվում է, որ Ֆերնանդինյոն կարող է ևս մեկ տարով մնալ «Մանչեսթեր Սիթիում»։