«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Ինտերի» դեմ խաղից առաջ կիսվել է տպավորություններով։
««Ինտերը» ունի մեծ խաղացողներ, ապշեցուցիչ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Բայց ես միայն դրան չեմ նայում։ «Ինտերը» մեծ թիմ է ու ուժեղ կոլեկտիվ։ Գուցե հեշտ է հասկանալ, թե ինչպես նրանց դեմ խաղալ, բայց դա գործնականում անելը հեշտ չէ։
Չեմպիոնական մրցավա՞զք։ Ես կրկնելու եմ իմ խոսքերը նորից․«մենք մոտենում ենք յուրաքանչյուր խաղին՝ փորձելով հաղթել այն»»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «Ռոմայի» պաշտոնական կայքը։
«Ռոմա» — «Ինտեր» հանդիպումը կայանալու է վաղը ու սկսվելու է Երևանի ժամանակով 15։30-ին։