Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» մրցակցի հարկի տակ մրցեց «Կրոտոնեի» հետ (1-3):
Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Հենրիխի փոխանցումից հետո գոլի հեղինակեց Բորխա Մայորալը:
29-րդ րոպեին Մայորալը երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Խաղի 35-րդ րոպեին «Կրոտոնեի» ֆուտբոլիստները խախտեցին կանոնները Մայորալի նկատմամբ և նշանակվեց 11-մետրանոց հարված: Այն վստահորեն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը:
🎯 @HenrikhMkh 👌
Trasforma il rigore guadagnato da @Mayoral_Borja #CrotoneRoma 0-3 pic.twitter.com/x9FCzWz5nw
— AS Roma (@OfficialASRoma) January 6, 2021
Նշենք, որ հանդիպման 63-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց:
Տանտերերին հաջողվեց միայն կրճատել խաղի հաշիվը: 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Գոլեմիչը:
Այսպիսով, «Ռոման» վաստակեց 33 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը: